ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ծառայողները Մարտակերտ քաղաքի և հարակից Ճանկաթաղ և Մաղավուզ գյուղերի բնակիչներին ամենօրյա ռեժիմով խմելու և ոռոգման նպատակով ջուր են մատակարարել:
Մարտակերտում ավարտվել է ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքը, և այսօրվանից խմելու ջրի խնդիր չկա:
Փրկարարները կշարունակեն ջրամատակարարման աշխատանքը Ասկերան քաղաքում և հարակից Խնապատ, Սառնաղբյուր և Շոշ համայնքներում: Աջակցությունը կշարունակվի մինչև Ասկերանի շրջանի ջրային ցանցի կառուցման ավարտը: