Իրանի զինված ուժերը երբեք չեն մտածել որևէ երկիր ներխուժելու մասին. Ռուհանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը երբեք չեն մտածել որևէ երկիր ներխուժելու մասին, և մենք ուղղակիորեն մեր սիրելի հարևաններին հայտարարում ենք, որ մեր ԶՈՒ նաև աջակցում և պաշտպանում է ձեզ և չի գործում ձեր դեմ: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հաղորդում է IRNA գործակալությունը։

Նա նշել է, որ վերջին ութ տարիներին ստեղծվել են ՀՕՊ ամենաժամանակակից համակարգեր: Երկրի հրթիռային ներուժը անհամեմատ ավելի հզոր է, քան նախկինում:

Նա նաև շեշտել է, որ Իրանի բանակը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և երկրի զինված ուժերը ավիացիայի և զրահատեխնիկայի ոլորտում ինքնաբավ են և պաշտպանում են երկիրը ՝ առանց արտաքին օգնության:




Լրահոս