Ռուսական Sputnik V պատվաստանյութն արդեն Թուրքիայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը։

Ռուսական պատվաստանյութը տեղափոխող ինքնաթիռը վայրեջք է կատարել Ստամբուլի Էսենբողա օդանավակայանում։

Թուրքիայի առողջապահության նախարարը դեռևս ապրիլ ամսին հայտարարել էր, որ 6 ամսվա ընթացքում Թուրքիան պատրաստվում է ձեռք բերել ռուսական պատվաստանյութի 50 միլիոնանոց խմբաքանակ։

Մինչև հունիս ամսվա վերջ նախատեսվում էր 30 միլիոն չափաբաժնի ներմուծում։

Բացի դրանից՝ Թուրքիան համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ տեղում Sputnik V պատվաստանյութի արտադրություն իրականացնելու համար։




Լրահոս