Եվրո-2020. Լեհերն անակնկալ պարտություն կրեցին Սլովակիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ֆավորիտները շարունակում են անսպասելի պարտություններ կրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրո-2020-ի E խմբի առաջին խաղում Լեհաստանի ընտրանին Սանկտ-Պետերբուրգի համանուն մարզադաշտում մրցեց Սլովակիայի հավաքականի հետ: Հանդիպման հաշիվն առաջինը 18-րդ րոպեին բացեց Սլովակիայի ընտրանին: Սակայն ինքնագոլի գրանցվեց Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցև Շենցինից: Լեհերը երկրորդ կեսի հենց մեկնարկին` 46-րդ րոպեին, կարողացան հավասարեցնել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Լինետին: Բայց 62-րդ րոպեի լեհերը մնացին 10 ֆուտբոլիստով` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Գժեգոժ Կրիխովյակը: Սլովակներն օգտագործեցին իրենց թվային առավելությունը և առաջ անցան հաշվի մեջ: 69-րդ րոպեին հաղթական գնդակի հեղինակ դարձավ Շկրինիարը:

Լեհաստան-Սլովակիա` 1:2:

Հաջորդ հանդիպումը Սլովակիան կանցկացնի հունիսի 23-ին մրցելով Իսպանիայի հետ, իսկ Լեհաստանը` Շվեդիայի հետ:




Լրահոս