ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ռոքթոն քաղաքում հրդեհվել է Chemtool քիմիական գործարանը։ Հրշեջ վարչությունը հրամայել է տարհանել բոլոր բնակիչներին և ձեռնարկությունների աշխատակիցներին մեկ մղոն շառավղով, ասվում է տեղի ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ըստ NBC News-ի, հրդեհը բռնկվել է երկուշաբթի առավոտյան, պատճառը դեռ հայտնի չէ:
Տեղի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել քիմիական նյութերի ՝ ծծմբաթթվի, ազոտի և կապարի տարածման ռիսկի վերաբերյալ: Ուինեբայգոյի շրջանի առողջապահության ղեկավար Սանդրա Մարտելը մարդկանց հորդորել է դրսում դիմակներ կրել: