Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի երկու ծանրորդ՝ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Իզաբելա Յայլյանը (59 կգ)։ Ծանրորդների ուղեգրերը հաստատվել են: Ծանրամարտի Հայաստանի թիմին ևս մեկ քվոտա տրամադրելու առաջարկը մերժվել է:
Այժմ Սիմոն Մարտիրոսյանը հավաքականի հետ մարզվում է Աբովյանի մարզաբազայում: Հավաքները կշարունակվեն մինչև Օլիմպիական խաղերը։ Սիմոն Մարտիրոսյանին Տոկիոյում մրցահարթակ դուրս կբերի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը, Փաշիկ Ալավերդյանը կլինի մրցավարական կազմում: