Դոն Պիպոյի եղբոր սպանությունը բացահայտելու համար նոր որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգը մեծ ուժով լծվել է Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության բացահայտման գործին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում քննարկում է եղել, եւ որոշել են գործը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի վարչությունից տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով քննչական վարչություն, որպեսզի տեսնեն, թե արդյոք այս վարչությանը կհաջողվի գոնե դուրս գալ սպանության հետքի վրա:

Հիշեցնենք, որ էջմիածին քաղաքի կամրջի տակ կրակոցներ էին արձակել Արմեն Ասատրյանի՝ բոլորին հայտնի Լալայի մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով նա մահացել էր: Ենթադրյալ հանցագործը դեպքից հետո այրել էր այն զենքն ու մեքենան, որով իրականացրել էր սպանությունը: Այս հանգամանքն էլ բարդացրել է սպանության բացահայտումը, եւ շուրջ 2 շաբաթ է՝ իրավապահների համար կատարվածը մնում է հանելուկ, թե ով կամ ինչու սպանեց Պիպոյի եղբորը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս