Բուլղարիայում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը հայ ըմբիշները շարունակում են հաջող ելույթները: Հիշեցնենք` երեկ 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ 48 կգ քաշային Սարգիս Բեգոյանը, 65 կգ քաշային Անուշավան Բարսեղյանը և 80 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը նվաճել էին բրոնզե մեդալներ:
Այսօր ոսկե մեդալների համար կպայքարեն եզրափակիչ դուրս եկած 45 կգ քաշային Հայկ Գասպարյանը և 71 կգ քաշային Կարեն Իսրայելյանը:
51 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ 60 կգ քաշային Հենրիկ Ավետիսյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ բրոնզե մեդալի համար պայքարում: