Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը:

Այսպիսով, Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար:

Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:




Լրահոս