Արցախի Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել Ասկերանի հայկական գերեզմանատանը ադրբեջանցիների իրականացրած վանդալիզմի փաստերով:
Արցախի ՔԿ-ից հայտնում են, որ Քրեական գործը հարուցվել է Արցախի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է` ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը։
Քննչական մարմնից հայտնում են, որ քրգործի հիմքում դրվել են փաստեր այն մասին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ադրբեջանցիներն ազգային, կրոնական, ատելության և թշնամանքի շարժառիթով քանդել ու ոչնչացրել են հայկական գերեզմանատան գերեզմանաքարերը, այլ շինություններն ու առարկաները, անարգանքի ենթարկել հայկական շիրիմները։
Նշենք, որ ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանում արդեն ավելի քան 30 տարի պահպանվում են ադրբեջանցիների գերեզմանները։