Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները։

Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարները, ծրագրի բնապահպանական ազդեցությունը, նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև տնտեսվարողների՝ սահմանապահ համայնքներում աշխատելը և մի շարք այլ հանգամանքներ։

Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 18 ՓՄՁ և անհատ տնտեսվարող։ Մրցույթի հաղթողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն ամենամյա է, որին կարող են մասնակցել Ակբա բանկի գործընկերները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը խթանելն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է:




Լրահոս