35-ամյա տղամարդը հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին բաժին է ներկայացել 35-ամյա Վահագն Ղ.-ն, որը ապրիլի 15-ից Մոսկվա քաղաքի Հյուսիսարևմտյան վարչական շրջանի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:




Լրահոս