Վաղվանից՝ հունիսի 17-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ:
Հիշեցնենք, որ նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74, 24, 47)։
Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 և 2 միավոր շարժակազմով` ժամը 7:30-ից մինչև 23:00-ն, հետևյալ ուղեգծերով.
հ.22 երթուղի՝
ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԿԱՅԱՐԱՆ – ՀԱԹ Սպանդարյան կայարան (սկ.) -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ-Սիլիկյան նոր խճուղի-Շիրազի-Գ.Հասրաթյան-Սեբաստիայի-Րաֆֆու փողոցներ-ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ) (վ.կ.),
հ.46 երթուղի՝
ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ – ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ Նազարբեկյան թաղամաս (հ.44/10, ե/կետ) (սկ.) – Սիլիկյան նոր խճուղի – Շիրազի – Ջանիբեկյան – Աբելյան – Շինարարների – Արզումանյան – Հալաբյան – Կիևյան փ-ներ – Մարշալ Բաղրամյան – Մաշտոցի պ-ներ –
Գր.Լուսավորչի – Ագաթանգեղոսի – Խանջյան – Վարդանանց – Ե.Քոչարի փ-ներ – Սրբ. Գր.Լուսավորիչ եկեղեցի (վ.կ.):
Հետադարձը. նույնը` մինչև Ջանիբեկյան – Բաշինջաղյան – Մազմանյան փ-ներ, շարունակությունը` նույն ուղեգծով:
Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, ապա վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100 դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված՝ երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։