Հունիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Bahman Group ավտոմեքենաշինական ընկերություն և հանդիպեց գլխավոր տնօրեն Բյույուք Ալիմորադլուին:
ՀՀ դեսպանը ծանոթացավ տարբեր մակնիշի ավտոմեքենաների արտադրությանը և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկեց հայկական կողմի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ համագործակցության հնարավորությունները:
Դեսպան Թումանյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ անհրաժեշտ կապերի հաստատման գործում: