Պուտինն ու Բայդենը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը Ժնևում բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Այն նվիրված է ռազմավարական կայունության հարցերին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանն ու ԱՄՆ ցուցադրել են, որ անգամ լարվածության շրջանում, նրանք ունակ են հասնել առաջընթացի ռազմավարական ոլորտում կանխատեսելիության, զինված հակամարտությունների ու միջուկային պատերազմի ռիսկերի նվազեցման ապահովման համատեղ նպատակների իրականացման հարցում»,- ասված է փաստաթղթում։ Որպես օրինակ նշվում է Ռազմավարական զենքի կրճատման պայմանագիրը։

«Այսօր մենք հաստատում ենք մեր նվիրվածությունն այն սկզբունքին, համաձայն որի միջուկային պատերազմում չի կարող լինել հաղթող, և այն երբեք չպետք է սկսվի»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Երկու երկրների ղեկավարները հայտարարել են ռազմավարական կայունության վերաբերյալ համապարփակ երկխոսություն սկսելու մասին, որը պետք է հիմք դնի սպառազինության հետագա վերահսկմանը:




Լրահոս