Armenian text to speach

ՊԵՏՔ Է ԴԻՄԻ ՄԻԵԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի զինված ուժերին Հայաստանի Հանրապետության գյուղերի հարեւանությունից եւ համայնքների միջեւ ճանապարհներից անհապաղ  հեռացնելու եւ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

Մասնավորապես, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի եւ Սյունիքի գյուղերի հարեւանությամբ եւ Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին, նրանց արարքները խախտում են Հայաստանի Հանրապետության բնակիչների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետեւյալ իրավունքները.

1)  կյանքի իրավունքը, կոնվենցիայի 2-րդ հոդված,

2) ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք, 5-րդ հոդված,

3)  մասնավոր եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, 8-րդ հոդված,

4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,

5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրության 2-րդ հոդված եւ այլն: Նույնը վերաբերում է նաեւ ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի: Մենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը կդրամադրենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են նշված խախտումները եւ հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:




Լրահոս