«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանով մեկ վարչական ռեսուրսին հրահանգ է իջեցված, որ ՔՊ-ի ընտրողները հուլիսի 20-ին իրենց քվեարկությունն իրականացնեն մինչեւ ժամը 12-ը: Դրանից հետո նիկոլականները, ըստ շրջանառվող խոսակցությունների, սադրանքներ են կազմակերպելու, մեծ դեբոշ, որի ընթացքում այնպիսի իրադարձություններ կլինեն, որ մարդիկ կվախենան ու այլեւս դուրս չեն գա տներից:
«Եթե այս տարբերակով մասնակցությունը ցածր լինի, Փաշինյանի հաղթանակն անվիճելի է»,- ասաց վարչական ռեսուրսի ներկայացուցիչը, որը նաեւ հանգստացրեց․ «Մինչեւ հիմա իրենց ո՞ր ծրագիրն է հաջողվել, որ սա հաջողվի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։