ArmLur.am-ի տեղեկություններով Լոս Անջելեսում վերջերս նոր տաքսի ծառայություն է բացվել, որի անվանումն է QP։ Այս անվանումը պատահական չէ եւ նշանակում է «Քաղաքացիական պայմանագիր»։ Այսինքն, այդ կուսակցության անվանումով է տաքսի ծառայությունը ստեղծվել եւ այդ մասին ամերիկահայերն արդեն տեղյակ են։
Ավելին, մենք տեղեկացանք, որ նպատակ է դրված՝ այդ ծառայությունը պետք է ունենա մեծ թվով մեքենաներ եւ որը կարող է մարտահրավեր նետել ամերիկյան հայտնի «Uber» տաքսի ծառայությանը։ Ըստ ամենայնի՝ ով բացել է այս տաքսի-ծառայությունը, կանխատեսում է, որ ընտրությունների ելքը չի լինելու Նիկոլ Փաշինյանի սրտով եւ նրա շատ թիմակիցներ արտագաղթելու են Ամերիկա։ Իսկ այնտեղ էլ միայն տաքսու վարորդի աշխատանքն է, որ կարող են նրա թիմակիցներն արագ ադապտացվել։ Մանավանդ որ արդեն նրա թիմում կան անձինք, որ ունեն նման աշխատանքի փորձ։ Ամենավառ օրինակը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն է, որը հենց ԱՄՆ-ում տաքսու վարորդ է աշխատել։