Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 25 մլրդ 465 մլն 300 դրամ:
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 13 տոկոսով պակասել է: Այս թվերն ապացուցում են այն մասին, որ Հայաստանում ավտոմեքենայի առեւտուրը, ինչպես ասում են՝ կանգնած է: Ինչի հետեւանքով ծանր դրության մեջ են հայտնվել մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրած քաղաքացիները։ Փոխարենը Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավելացել է առեւտրի շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 4.8 տոկոս:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնի դարձավ որ այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առեւտրի շրջանառությունը թեկուզ չնչին, բայց աճել է, կազմելով 0.8 տոկոս: Իսկ, ահա մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 4 ամիսներին ավելացել է 9.7 տոկոսով:
Ս.Հ.