Հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար կսահմանվի 10 հազար դրամ տուրք՝ մեկ քառակուսի մետրի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկում է բացօթյա հանրային սննդի ծառայությունը կազմակերպել երկու սեզոնով՝ ամառային եւ ձմեռային։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանի տարածքում կթույլատրվի ամառային՝ մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ եւ ձմեռային՝ նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը, հանրային սննդի ծառայություն կազմակերպման համար:

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից տարածքներում ամառային եւ ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար կսահմանվի 10 հազար դրամ տուրք՝ մեկ քառակուսի մետրի համար:




Լրահոս