ՀՀ մարզերի հասմայնքների ղեկավարները դիմել են քաղաքաշինության կոմիտե՝ ավտոտեխսպասարկման կետեր կառուցելու եւ համապատասխան դիրքորոշում լիազոր մարմնից ստանալու ակնկալիքով: Բանն այն է, որ Հայաստանի տարածքում ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման համար սահմանված են նորմեր, որոնք նախատեսում են 1 տեխսպասարկման կետի մասով առնվազն 200 ավտոմեքենաների տեղակայում եւ այդ գործընթացի ապահովման համար հողամասի հատկացման մեծ մակերեսներ:
Բայց այս չափորոշիչը գրեթե կիրառելի չէ Հայաստանի տարածքի որևէ քաղաքային, գյուղական բնակավայրի համար, որտեղ նմանատիպ սպասարկման կետի հզորությունը անմիջականորեն պայմանավորված է բնակավայրերի (շատ դեպքերում սակավաթիվ) բնակիչների քանակով:
Քաղաքաշինության կոմիտեն մտադիր է կատարել փոփոխություն և ավտոտեխսպասարկման կայանքների համար սահմանել իրատեսական չափորոշիչ՝ ըստ եռաստիճան դասակարգման՝ մինչեւ 10 մեքենաների, 11-30 եւ 30-ից ավելի ավտոմեքենաների համար:
Ս.Հ.