Ռազմագերիների և պահվող այլ անձանց թեման շարունակում է արդիական մնալ, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման համատեքստում, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող շինծու դատական գործընթացներին:
«Մենք ողջունում ենք այս տարվա հունիսի 12-ին ադրբեջանական կողմից ՀՀ 15 քաղաքացիների փոխանցումը Երևանին: Մենք կողմ ենք խնդրի վերջնական լուծմանը` «բոլորը` բոլորի դիմաց» բանաձևի համաձայն և առանց որևէ նախապայմանի»,- ասել է Զախարովան։
ԱԳՆ ներկայացուցիչը կարևորել է այլ հումանիտար խնդիրների լուծումը ևս, մասնավորապես` ականազերծման և ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ կապված։