Դանիայի հավաքականի ու «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը սրտի աշխատանքի համար հատուկ սարք կկրի: Այդ սարքի էլեկտրական իմպուլսները կապահովեն սրտամկանի կայուն կծկումներ:
«Այն բանից հետո, երբ Քրիստիանը հետազոտության ենթարկվեց, որոշում կայացվեց նրա սրտին կարդիոստիմուլյատոր միացնել»,- Դանիայի հավաքականի բժիշկ Մորտեն Բոսենի խոսքն է մեջբերում ESPN:
Էրիկսենն ուշագնաց էր եղել Եվրո-2020-ի Դանիա – Ֆինլանդիա հանդիպման ժամանակ: