ԱՀԿ-ն առաջարկել է կանանց արգելել ալկոհոլի օգտագործումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկել է կանանց արգելել ալկոհոլային խմիչների օգտագործումը։ Այս մասին տեղեկանում ենք ալկոհոլի դեմ պայքարի 2022-30 թթ գլոբալ գործողությունների նախագծից։ Ըստ այդմ, երկրները պարտավոր են բարջրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը ալկոհոլային խմիչների ներկայացրած վտանգների մասին։ Սակայն հատկապես պետք է ուշադիր լինել հղիներին, երեխա ծննդաբերելու ունակ տարիք գտնվող կանանց վրա։

Դա կապված է այն բանի հետ, որ սպիրտային խմիչքների օգտագործումը նախքան հղիությունը եւ հղիության ընթացքում կարող է խիստ վնասակար ազդել պտղի վրա։ Բացի այդ, ալկոհոլը վնասում է նաեւ կնոջ հոգեբանական եւ ֆիզիկական առողջական վիճակին։




Լրահոս