Ուշագրավ միջադեպ. ավշարցիներն ատամ են ցույց տվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արարատի մարզի Ավշար համայնքում ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Նիկոլ Փաշինյանի այցի նախորդ գիշերը «Հայաստան» դաշինքի պաստառի վրա անհայտ անձինք ներկ են լցրել, ավշարցիները, առավոտյան տեսնելով դա, փակել են գյուղ մտնող ճանապարհը եւ հայտարարել, որ Փաշինյանին չեն թողնելու գյուղ մտնել։

Կարմիր բերետավորներ են ժամանել գյուղ, որ իրավիճակը հարթեն, բայց գյուղացիները հաստատակամ են եղել եւ պահանջել են պաստառը փոխել՝ հակառակ դեպքում իշխանական շարասյունը չի մտնելու գյուղ։

Կարմիր բերետավորները հեռացել են, գյուղ են եկել ոստիկանները եւ մինչեւ Փաշինյանի գալն իրենց ձեռքով փոխել են պաստառը։ Դրանից հետո գյուղացիները թույլ են տվել, որ Փաշինյանի շարասյունը մտնի գյուղ, բայց հավաքին գրեթե մարդ չի մասնակցել։ Նա եկել է, մի 10 րոպե գոռգոռացել եւ հեռացել:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ավշար համայնքի գյուղապետ Սուրիկ Խաչատրյանից, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, թե հեռախոսազանգի միջոցով չի պատասխանում հարցերի եւ որ զբաղված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս