Շշի Մելոյի եղբայրը՝ Արամ Զավենիչի ցուցակում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Բիզնեսը եւ քաղաքականությունը տարանջատելու մասին տարիներ շարունակ թմբկահարող, նախկին քրեաօլիգարխիկ բարքերի դեմ պայքարի առաջամարտիկ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում գործարար եւ օդիոզ դեմքերի պակաս չկա։ Ցուցակի 11-րդ համարը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշերի Մելոյի եղբայրն է՝ Ռոբերտ Սարիբեկի Մանուկյանը, ով «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ-ի տնօրենն է։

Ռոբերտ Մանուկյանի քաջագործություններին 2 տարի առաջ մամուլն անդրադարձել է․ 2019-ին եղբոր՝ Շշի Մելոյի դեմ մահափորձից րոպեներ անց նա դեպքի վայրից փախցրել էր եղբոր ավտոմեքենան՝ չենթարկվելով ոստիկանների հրամանին, եւ միայնակ ծեծի էր ենթարկել 6 ոստիկանի։ Նրան ձերբակալեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակեցին։

Ավելի վաղ գրել էինք, որ Զավենիչի ցուցակում է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը։ Տեղեկություններ կան, որ որոշ փողատերեր իշխանությունների ցուցումով աշխատում են այս ուժի համար, քանի որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ առանց արբանյակ ուժերի մեծամասնություն եւ կառավարություն ձեւավորել չի կարող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս