ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ ուժը որքան գումար է ծախսել քարոզչության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Այս ընթացքում ընտրություններին մասնակից ուժերը մեծ գումարներ են ծախսել նախընտրական քարոզարշավի վրա։ Ընդ որում, այս տվյալները, որոնք մենք այժմ կներկայացնենք, հունիսի 11-ի դրությամբ են, այսինքն այսօրվա դրությամբ դրանք ավելի մեծ թիվ կարող էին կազմել։

Նախ նկատենք՝ քարոզարշավի ընթացքում ֆինանսական ամենամեծ միջոցներ ծախսած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը , «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը նախընտրական հիմնադրամ արդեն մուտքագրել է 257 մլն դրամ, որից արդեն ծախսել է 168 մլն դրամը: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը 220 մլն դրամից 166 մլն դրամն է ծախսել, իսկ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը 215 մլն դրամից 133 մլն դրամը: Իսկ ահա  Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 55,6 մլն դրամից ծախսել է 55 մլն դրամը: Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 47,8 մլն-ից ծախսել է 25,8 մլն դրամը, ՀԱԿ-ը՝ 40,8 մլն դրամից 34,4 մլն դրամը:

Մյուս կուսակցությունների դեպքում հետևյալ պատկերն է ․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը այդ օրերի ընթացքում ծախսել է 48,9 մլն դրամ, «Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարների դաշինքն էլ ծախսել է շուրջ 19 մլն դրամ եւ այդ քան էլ մուտքագրած է եղել։ Կներկայացնենք նաև վերջնական տվյալները։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս