Նախընտրական քարոզարշավն այսօր ավարտվում է: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել ընտրություններին մասնակից 26 ուժերի նախընտրական ծրագրերը՝ առանձնացնելով եւ բաժանելով դրանք տարբեր ոլորտների։ Այսօր կանդրադառնանք, թե ինչպես են քաղաքական ուժերը տեսնում տնտեսական փոփոխությունները եւ ինչպես են ներդրումներ բերելու Հայաստան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում, որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, նշված է․ «Ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է նվազ լինի 25%-ից:
Տնտեսական աճի թիրախին հասնելու նպատակով անհրաժեշտ է լինելու օտարերկրյա ուղղակի ներդրումների և ՀՆԱ-ի 6% հարաբերակցություն»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը 3 մլրդ դոլար ներդրումներ է խոստանում 5 տարում։ «Նշանակետն է՝ առաջին տարում ապահովել առնվազն 500 մլն դոլարի ներդրում, իսկ 5 տարում ընդհանուր ծավալը հասցնել առնվազն 3 մլրդ դոլարի»։
Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը ներդրումների մասին թվեր չի նշել, սակայն ծրագրում առկա է ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ որպես տնտեսական քաղաքականության 4 խնդիրներից մեկը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը նախընտրական ծրագրի տննտեսական մասը ներառում է տնտեսության խրախուսումը։ ՀԱԿ-ի ծրագրում հիշատակվում է նաև տնտեսական մեկուսացման վերացման անհրաժեշտության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում