
Շաբաթ օրը ”Ֆլորենցիա” ռեստորանային համալիրում կայացել է Երգի պետական թատրոնի ղեկավար, երգահան Արթուր Գրիգորյանի դստեր հարսանիքը։ Հարսանիքին ներկա են եղել գրեթե բոլոր երգիչ-երգչուհիները, ասել է թե՝ Գրիգորիչի նախկին և ներկա սաները։ Տարօրինակ է, բայց հարսանիքին չեն մասնակցել պալատական երգչի համբավ ունեցող Հայկոն և նրա երգչուհի կինը՝ Անահիտ Սիմոնյանը. ի դեպ՝ նրանք ևս համարվում են Գրիգի սաները։ Կենդանի երաժշտությունը ապահովել են հարսանիքին հրավիրված տեղական շոու բիզնեսի աստղերը՝ երգելով երկու-երեքական երգ։ Գրիգորյանի դստեր հարսանիքին ներկա են եղել նաև Սերժ և Ռիտա Սարգսյանները, որոնք ոչ միայն ահագին նստել են հարսանքավորների կողքին, այլ նաև անկաշկանդ պարել են։