ՀՀ 36 քննական կենտրոնում հունիսի 18-ին անց է կացվում միասնական քննություն «Մաթեմատիկա» առարկայից։ Քննական կենտրոններից 13-ը մայրաքաղաքում են, մնացած 23-ը՝ մարզերում:
Նախատեսվում է, որ քննություն է հանձնելու 4 979 դիմորդ։ «Մարզերում դիմորդների թիվը 3 206 է, իսկ Երևանում միասնական քննություն հանձնողները 1,773-ն են»,-հայտնել են Գնահատման և թեստավորման կենտրոնից։
Սա վերջին միասնական քննությունն է: