
Ամերիկուհի Էմբեր Միլլերը, ավարտելով Չիկագոյում կայացած մարաթոնյան մրցավազքը, անմիջապես գնացել է ծննդատուն, ուր ունեցել է իր երկրորդ երեխային,- հաղորդում է Reuters-ը: Միլլերը եղել է հղիության 39-րդ շաբաթում, երբ մասնակցել է 42 կմ-անոց մրցավազքին:27-ամյա Էմբերը խոստովանել է, թե ինքն էլ չէր ենթադրում, որ կհանի եզրափակիչ փուլ: Այժմ մայրն ու երեխան իրենց լավ են զգում: Բժիշկներն ու նրա մտերիմները դեմ չեն եղել, որպեսզի Էմբերը մասնակցի մարզական այդ միջոցառմանը: