Մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողը շփոթել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայրանունը՝ Վլադիմիրովիչի փոխարեն նրան անվանելով Վիկտորովիչ:
Ուրբաթ օրը Մոսկվայում բանակցություններ են ընթացել Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարների միջև: Ասուլիսի ընթացքում լրագրողը հարց է ուղղել՝ դիմելով ՌԴ ԱԳՆ ղեկավար «Սերգեյ Վլադիմիրովիչին»: Նախարարը կատակով ուղղել է. «Վիկտորովիչ, բայց լավ, ոչինչ»:
Լրագրողը ներողություն է խնդրել, ինչին ի պատասխան ՌԴ նախարարը կատակով առաջարկել է. «Այդ դեպքում կարող եք ասել Վլադիմիր Վիկտորովիչ» մատնացույց անելով Բելառուսի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյին:
Ինչին լրագրողը ժպիտով պատասխանել է. «Ղեկավարությունում շատ Վլադիմիրովիչներ կան»:
Երկու նախարարներն էլ ժպիտով են արձագանքել լրագրողի խոսքերին: