3 հայ ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալի համար. Մ18 ԵԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը հունահռոմեական ոճի 3 հայ ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալի համար:

80 կգ քաշային Սևակ Բաղրամյանը արդեն փոքր եզրափակչում է, իսկ 48 կգ քաշային Արմեն Գևորգյանը և 110 կգ քաշային Լյովա Սարգսյանը դեռ անցկացնելու են մեկական սփոփիչ գոտեմարտեր: Ի դեպ, Լյովա Սարգսյանի մրցակիցը կլինի Չեխիան ներկայացնող հայազգի Արթուր Սարգսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 55 կգ քաշային Արմեն Սուքիասյանը դուրս է եկել եզրափակիչ:




Լրահոս