Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով կա 5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Նրանք այժմ գտնվում են Սիսիանի բժշկական կենտրոնում։ Նախարարության նախաձեռնությամբ երկու վիրաբույժներ են սանավիացիայով մեկնել Սիսիան՝ վիրահատական միջամտության համար, քանի որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արցախցու մոտ ուժեղ արյունահոսություն է: Նրա կյանքի համար պայքարում են բժիշկները»,- ասացին Առողջապահության նախարարությունից: