
Գիտնականները վստահեցնում են, որ վերջին մեկուկես տասնամյակում Երկրի էներգետիկ անհավասարակշռությունը կրկնապատկվել է և այն սկսել է ավելի շատ ջերմություն պահել: Այս մասին գրում է The Guardian- ը՝ վկայակոչելով NASA- ի փորձագետներին:
Գիտնականները անհավասարակշռության աճը որակում են որպես «տագնապալի»:
«Էներգիայի դրական անհավասարակշռությունը նշանակում է, որ Երկրի համակարգը էներգիա է ստանում՝ մոլորակին ստիպելով տաքանալ»,- նշում են NASA-ից:
Էներգետիկ անհավասարակշռությունը Երկրի մթնոլորտում և մակերևույթին կլանվող Արեգակից «ճառագայթվող էներգիայի» քանակի տարբերությունն է՝ համեմատած այն բանի հետ, թե որքան «ջերմային ինֆրակարմիր ճառագայթում» է վերադառնում տիեզերք»:
Այսպիսով, հետազոտողները հաշվարկում են համաշխարհային օվկիանոսի տաքացման տեմպերը:
Ինչպես ամփոփել են գիտնականները, այդ միտումը չի փոխվի, և մարդկությունը պետք է սպասի կլիմայի էլ ավելի մեծ փոփոխությունների: