Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոֆեսոր Արմեն Չարչյանին։
Վերջինս հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի պնդելով, որ իր նկատմամբ իրկանացվում է բացառապես քաղաքական հետապնդում։
Մոտ մեկ ժամ առաջ իմ և փաստաբան Արամ Վարդևանյանի կողմից վիճարկվել է Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափությունը, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը մինչ այս պահը բողոքը չի մակագրել որևէ դատավորի, այն դեպքում երբ բողոքը պետք է քննվի ԱՆՀԱՊԱՂ, առավել ևս այն դեպքում երբ պարոն Չարչյանն ունի առողջական խնդիրներ, ուստի դատական իշխանությունը է’լ ավելին պետք է նշված հարցը անհապաղ քննարկաման առարկա դարձնի, սակայն կրկնում ենք մինչ այս պահը դատարանից որևէ լուր չկա, ինչը նշանակում է, որ գործ ունենք ոչ միայն քաղաքական հետապնդման հետ, այլև դատարանի նախագահի ակնհայտ անգործության հետ»։