Հակոբյանը պատմեց, որ իրավապահ մարմինները մուտք են գործել Վայոց Ձորում իր աշխատանքը կատարող պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի բնակարան՝ խուզարկության նպատակով․ «Իրականացրել են խուզարկություն թե՛ բնակարանում, թե՛ գրասենյակում, թե՛ մեքենայում։ Մի քանի ժամ տևել է խուզարկությունը, ոչինչ չի հայտնաբերվել, որից հետո Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է։ Հիշեցնեմ, որ պատգամավորի թեկնածուն օգտվում է անձեռնմխելիությունից, ինչը նշանակում է, որ նրան հնարավոր է ձերբակալել միայն, եթե անձը գտնվում է ենթադրյալ հանցանքը կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո։ Իրավապահ համակարգի ներկայացուցիչները Գոռ Սեդրակյանի հետ գտնվել են ժամեր։ Չի հայտնաբերվել որևէ ապօրինի իր, որևէ հանցակազմ պարունակող արարք ըստ էության չկա, անգամ որևէ կողմնակի ապացույց՝ դրա վերաբերյալ, և ակնհայտ է, անգամ առանց նախաքննական նյութերին ծանոթանալու, այստեղ քաղաքական հետապնդում է։ Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է, նրա պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Գայանե Պապոյանը, ով նաեւ ժամանակ առ ժամանակ տեղեկություներ կտրամադրի»։
Բացի Գոռ Սեդրակյանից՝ ևս երկու անձ է ձերբակալվել:
Նա հավելեց, որ Հրազդանում ևս գրասենյակը տակնուվրա անելուց հետո՝ իրավապահ մարմինների կողմից ոչինչ չի հայտնաբերվել։