Այսօր՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երեկ Հայաստանում լռության օր էր, իսկ մինչ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ամփոփել էին քարոզարշավը:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 26 ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։ Ընտրողների ընդհանուր թիվն, այսպիսով, 2 միլիոն 583 հազար 823 է:
Ժամը 8։00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը բաց են։