Հայաստանում ժամը 08:00-ին մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Չնայած ընտրությունները երեք ժամ է՝ ինչ մեկնարկել են, սակայն արդեն բազմաթիվ ընտրախախտումների մասին ահազանգեր կան: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:
08։30. PARA TV–ի կողմից տեղեկություն տարածվեց, որ Շուռնուխում ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ Արտյոմ Զեյնալյանը երեկ կնիքը տարել է իր հետ տուն, և կնիքը օգտագործված է եղել:
10։25. Ուղղորդում Էջմիածնում․ Էջմիածնի թիվ 14/01 ընտրատեղամասի դիմաց նկատվել է կուտակում։ Երիտասարդներից մեկը ուղորդում է թիվ 3-ի օգտին քվեարկելու համար: Այս մասին գրում է Bigbrother տելեգրամյան ալիքը։
10։15. yerevan.today-ը տեղեկություն ու լուսանկար է հրապարակել, որ Ներքին Պտղնիում միայն 24 համարի թերթիկի 90 տոկոսի վրա տպագրական տարբերվող նշան կա։
10։06. 34/3 ընտրատեղամասում բաց քվեարկություն է․ ParaTV Սյունիքի մարզի 34/3 ընտրատեղամասում բաց քվեարկություն է:
Դիտորդներն ահազանգում են` բազմաթիվ զինվորականներ խմբերով գալիս են ընտրատեղամաս, գտնում համար 3-ի քվեաթերթիկը և հաճախ նույնիսկ առանց ծրարի մեջ դնելու` մարդկանց աչքի առաջ գցում են քվեաթերթիկն արկղի մեջ: