Հունիսի 19-ին, ժամը 19:30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծակքար և Լիճք գյուղերի միջնամասում գտնվող անտառածածկ տարածքում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին, մարվել՝ հունիսի 20-ին, ժամը 03:48-ին: Այրվել է մոտ 20 հա անտառածածկ տարածք։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 28 հրշեջ-փրկարար և «Սևան Ազգային պարկ»-ի Մարտունու մասնաճյուղի 12 աշխատակից․ վերջիններիս կողմից սահմանվել է հերթապահություն։