ԲԴԽ գիտնականներին «պատանդ» են պահում. հրատապ նիստ հնարավոր է լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ ԲԴԽ գիտնականներին «կանչել» են աշխատանքի ու վերջիներս խորհրդի վարչական շենքում են: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, գիտնականներին ասվել է սպասեք, իրենք կասեն ինչ է պետք անել:

ArmLur.am-ը քիչ առաջ կապ հաստատեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ պարզելու համար, թե ինչու են ապաքաղաքական կառույցի ներկայացուցչներին ոչ աշխատանքային օրով հրավիրել շենք: «ԲԴԽ շենքում չեն, դուք հանգիստ եղեք, մենք որևէ օրենք չենք խախտում: Մենք ընդամենը իրենց ասել ենք հասանելի եղեք, գուցե ինչ որ մի բան լինի, պետք լինի նիստ հրավիրել: Այսքան բան»,- հայտարարեց Ջհանգիրյանը:




Լրահոս