64 հաղորդում, 1 քրեական գործ. ՀՀ դատախազությունը ամփոփել է ժամը 13.00-ի դրությամբ ունեցած տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների քննարկման և դրանցով ընթացքների ապահովմանն ուղղված աշխատանքների արդյունքները:  ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրված ընդհանուր 64 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 11-ը եղել է մամուլի հրապարակում, 28-ը՝ ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում նաև ՀՀ դատախազությունում առանձնացված թեժ գծի միջոցով ստացված հաղորդում, 2-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում, 23-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագրերով ստացված 23 օպերատիվ տվյալներ:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝

16-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ),
1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու դեպքի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված)
6-ը՝ ընտրողներին կաշառք տալուն և ստանալուն, այդ թվում՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում, (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված),
16-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված),
2-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),
4-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված)
15-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված)
1-ը՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելը կամ իրացնելը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.1 հոդված)
1-ը՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդված):
2-ը՝ այլ:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար:

Ընդհանուր 64 հաղորդումներից 26-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Դրանցից մեկով, նշված ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 149.2 հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:




Լրահոս