Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոտք վարչական շրջանում գտնվող թիվ 20/50 ընտրատեղամասում ArmLur.am թղթակիցը զանգվածային խախտումներ է արձանագրել։ Այս ընտրատեղամասում քվեարկում են բանակային Գեղարքունիքի կորպուսի զինվորների, զինծառայողների մի մասը, որոնք ուղղորդված ընտրում են իշխանությանը՝ ՔՊ-ին։
ArmLur.am-ը ֆիքսել է, որ ՔՊ վստահված անձ Արեմն Դարբինյանը իրեն շատ ագրեսիվ է պահում: Նկատենք, որ ՔՊ վսհատված անձ Արմեն Դարբինյանը ուղիղ կոնտակտի մեջ է զինվորներին ընտրատեղամաս բերած Գեւորգ Պետրոսյանի հետ, ուղղորդում են զինվորնրին: Դրսում՝ ընտրատեղամասի բակում, եւս ուղղորդում են զինվորներին՝ ապագա կա հիշեցումով
ArmLur.am արձանագրեց, որ Հրամանատար Գեւորգ Պետրոսյանը ակնհայտորեն ուղղորդում է զինվորներին, դուրս չի գալիս ընտրատեղամասից: Նկատենք, որ անգամ մեր ահազանգից հետո հրամանատարը ոչ միայն դուրս չեկավ տեղամասից, այլեւ հասավ քվեախցիկների մոտ, որպեսզի հոգեբանական ազդեցություն ունենա զիվորների վրա։
Եվ այս ամենը տեղի էր ունենում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության, ՀՀ ոստիկանության աչքի առջեւ։ Մի Կարճ ասած՝ այն, ինչ մերժում էր իշխանությունը, անում է նույնությամբ, դեռ ավելի հանդուգն։
Մանրամասները՝ տեսանյութում