Ռոբերտ Քոչարյանն ու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում համարվում են ֆավորիտներ,- այս մասին ասվում է ՌԻԱ Նովոստիի սոցիոլոգիական ծառայության անցկացրած հեռախոսային հետազոտության մեջ:
Հարցումն անցկացվել է 2021 թվականի հունիսի 6-14-ը և կապվում է Հայաստանի բնակիչների նախընտրական նախասիրությունների հետ: Հարցմանը մասնակցել է 992 ընտրող։ Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,2% -ը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընտրողների շրջանում ֆավորիտը երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված «Հայաստան» դաշինքն է՝ 32% -ը մտադիր է քվեարկել նրա օգտին: Հարցման համաձայն՝ հարցվածների 24% -ը պատրաստ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 4 % քվե, «Պատիվ ունեմ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները՝ 2-ական %։ Հարցվածների 10%-ը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին, իսկ ևս 10%-ը դժվարացել է պատասխանել՝ ում է տալու իր ձայնը: Հարցվածների մնացած 16% -ը առաջարկել է քվեարկելու իր տարբերակը: