Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը կզրկվի տիտղոսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի թագուհու որդին` արքայազն Չարլզը, արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի առաջնեկին կզրկի բարձրագույն տիտղոսից: Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը:

Արքայազն Չարլզը, որը բրիտանական գահի ժառանգների շարքում առաջինն է, նախատեսում է փոխել հիմնական իրավական փաստաթղթերը, որպեսզի իր թոռ Արչին երբեք արքայազնի կոչում չստանա: Պարզաբանվում է, որ գահին տիրելուց հետո նա նախատեսում է սահմանափակել առանցքային արքայական անձանց թիվը, քանի որ հարկատուների չափազանց շատ միջոցներ են ծախսվում թագավորական ընտանիքի վրա:

Պարբերականը նշում է նաև, որ նման որոշումը զայրացրել է արքայազն Հարիին և Մեգանին, և նրանց և թագավորական ընտանիքի մյուս անդամների հարաբերությունները զգալիորեն վատացել են:




Լրահոս