Չնայած 20։00-ին ընտրություններն ավարտվել են եւ ընտրատեղամասերը փակվել, սակայն 9/21 ընտրատեղամասում լարված իրավիճակ է եւ հանձնաժողովը չի էլ սկսել կատարել տեխնիկական աշխատանքները, որպեսզի հաշվարկը սկսվի։
Այս պահին այնտեղ են գտնվում ՔՊ պատգամավորի թեկնածու Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճոճողը, այնտեղ էլ նաեւ դիտորդություն իրականացնող Դանիել Իոաննիսյանը, ում սակայն ոստիկանները հեռացրեցին ընտրատեղամասից։ Աղմուկը սկսվեց այն բանից հետո, երբ վերջինս հանձնաժողովի նախագահին մեղադրեց բազմաթիվ խախտումներ կատարելու մեջ եւ կրքերը թեժացան։