armlur.am-ին Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը մեծ դերակատարություն է ունեցել Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում ղարաբաղյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացման եւ Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ արդի պայմաններում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել կառույցի հետ համագործակցությանը՝ այն համարելով կարեւոր եւ քաղաքական, եւ տնտեսական առումներով:
Լղհ նախագահը հանդիպում է ունեցել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ