Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, նշված է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների խմբի վերջնական եզրակացության մեջ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան», – ասված է ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթում:
Նշվում է, որ, չնայած համաճարակային իրավիճակին, տեղամասերում ընտրողների մասնակցությունն անցել է առանց սահմանափակող միջոցների, ինչը պայմաններ է ստեղծել քաղաքացիների կամքի լիարժեք արտահայտման համար, և ընտրողները լիակատար հնարավորություն են ունեցել արտահայտելու իրենց վերաբերմունքը կուսակցական ցուցակներից պատգամավորների թեկնածուների նկատմամբ: