ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամենաքիչ ձայնը ՔՊ-ն ստացել է Երեւանում. որ ուժը որտեղ է առաջատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաշվարկն ավարտվել եւ հայտնի են արդյունքները: Խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը:

Այսպիսով, ներկայացնենք, թե խորհրդարան անցած ուժերը որ տարածքում են ամենաշատ ձայնը հավաքել, եւ որ տարածքում՝ ամենաքիչ:

Այսպիսով, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ամենաշատ՝ 67.90 տոկոս ձայն ստացել է Տավուշի մարզում, ապա Գեղարքունիքի մարզն է՝ 66.26 տոկոսով, իսկ Շիրակի մարզում էլ՝ 65.11 տոկոս: Ամենաքիչ՝ 42.31 տոկոս ձայն ՔՊ-ն ստացել է Երեւան քաղաքում:

«Պատիվ ունեմ» դաշինքը 9.66 տոկոս ստացել է Արարատի մարզում. այն ամենաբարձր ցուցանիշն է, հաջորդում է Լոռին՝ 7.44 տոկոս, ապա Արագածոտնը՝ 7.14 տոկոս: Իսկ Երեւանում դաշինքը ստացել է 5.66 տոկոս ձայն:

«Հայաստան» դաշինքը 27.20 տոկոս ձայն է ստացել Սյունիքի մարզում, որն ամենաբարձր ցուցանիշն է, հաջորդում է Երեւան քաղաքը՝ 27.15 տոկոս, ապա Արմավիրը՝ 17 տոկոս:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս