«Հայաստան» դաշինքը վաղը կներկայացնի հետագա անելիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները եւ խորհրդարան է անցնում երեք ուժ, սակայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները դեռ պաշտոնապես չեն ներկայացրել իրենց տեսակետը ընտրությունների մասին:

Միայն հայտնի է, որ վաղը «Հայաստան» դաշինքի առաջնորդները հանդես կգան մամուլի ասուլիսով եւ կներկայացնեն իրենց հետագա անելիքները: Չի բացառվում, որ ընդդիմադիր ուժը դիմի Սահմանադրական դատարան: Իրենց այդ հնարավոր մտադրության մասին Վահե Հակոբյանը հայտնել է նաեւ tert.am-ին:




Լրահոս